Նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահը
ՄԹ վարչապետ Դեյվիդ Քամերոնը և Արտաքին գործերի նախարար Ուլիամ Հեյգը իրենց ցավակցություններն են հայտնել վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ.
Margaret Thatcher
ՄԹ վարչապետ Դեյվիդ Քամերոնը Թետչերի մահվան կապակցությամբ ասել է. Մեծ վշտով տեղեկացա Լեդի Թետչերի մահվան մասին: Մենք կորցրեցինք հզոր լիդերի, վարչապետի և Բրիտանացու:
Արտաքին գործերի նախարար ՈՒիլիամ Հեյգը Լեդի Թետչերի մահվան կապակցությամբ այսպես է արտահայտվել. Նա հիմնովին փոխեց մեր երկիրը և մենք պարտական ենք նրան հավերժ: Դժվար է գտնել նրա թողած ժառանգությանը համարժեք որևէ բան: Հանգչիր խաղաղությամբ Մարգարեթ:
Մադրիդում պատասխանելով լրատվամիջոցների հարցերին Դեյվիդ Քամերոնը նշել է. Այսօր իրապես տխուր օր է մեր երկրի համար: Մենք կորցրեցինք հզոր վարչապետի, լիդերի և Բրիտանացու: Որպես մեր առաջին կին վարչապետ Մարգարեթ Թետչերը հաջողել է բոլոր դժվարություններում և իրականում Մարգարեթ Թետչերը ոչ միայն կառավարել է մեր երկիրը, այլև պաշտպանել է այն: Ես վստահ եմ նա կհիշվի որպես խաղաղ բրիտանիայի հզոր վարչապետ:
Այսօր առաջին հերթին պետք է մտածենք նրա ընտանիքի մասին: Մենք կորցրել ենք հզոր մեկին մեր հանրային կյանքում, բայց նրանք կորցրել են սիրելի մորը, տատիկին և մենք պետք է այսօր մտածենք նրանց մասին: Լեյդի Թետչերի թողած ժառանգությունը փաստում է, որ նա հիանալի կերպով ծառայել է իր երկրին և պաշտպանել է մեր երկիրը: Նա քաջություն է ցուցաբերել իր բոլոր գործողություններում և մարդիկ կհիշեն նրա գործը տասնամյակներ, գուցե և դարեր շարունակ: Այս ամենը իր գործունեության վերաբերյալ, բայց այսօր մենք պետք է մտածենք նրա բարեկամների մասին:
Լրատվամիջոցների հետ զրուցելիս Արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգն ասել է.
Մեզ համար՝ ով գիտեր ու հետևում էր նրան, այսօր շատ տխուր օր է: Նա այս երկրի ժամանակակից պատմության լավագույն ղեկավարներից մեկն էր, մեր ականավոր քաղաքական գործիչներից մեկը և այս երկրի հզոր ոգեշնչանքը:
Նա փոխեց բրիտանական քաղաքականությունը, բայց նաև փոխեց շատ բաներ սահմաններից դուրս՝ տալով ոգեշնչանք և հույս մարդկաց ովքեր 1980-ին ապրում էին «Պողպատե վարագույրից» այն կողմ: Նրա հավատը ազատության, մարդու իրավունքներին սփռվեց ողջ աշխարհով մեկ և քաջալերեց նաև աշխարհի մարդկանց, ովքեր երկար ժամանակ ապրում էին քաղաքական անազատության մեջ:
Հավելյալ տեղեկատվություն
Լեդի Թետչերը կհուղարկավորվի պաշտոնական զինվորկան արարողությամբ
Updates to this page
-
Added translation
-
Added translation
-
First published.