Ադրբեջանցի լրագրողի և քաղաքացիական հասարակության ակտիվիստի ձերբակալումը
Արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է ադրբեջանցի լրագրող և քաղաքացիական հասարակության ակտիվիստ Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման համար

Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.
Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագծերին՝ Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիների մերձեցման և երկու երկրների հասարակություններին հավասարակշռված տեղեկատվություն հաղորդելու նպատակով:
Ինչպես խորհրդարանում փետրվարի 11-ին հայտարարել է նախարար Մարկ Սիմմոնդսը, երկու երկրներում այս պահին կա հայերի և ադրբեջանցիների մի սերունդ, որ իրար հետ որևէ կապ չունեն:
Մենք հույս ունենք, որ այս կարեւոր նախագծերն ու մարդկանց միջեւ կապերը կշարունակվեն, քանի որ դրանք այն հիմնական ուղիներից են, որոնց շնորհիվ երկու երկրների հասարակությունները կկարողանան իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստել
Հավելյալ տեղեկություն
Հետևեք Foreign Office Minister Mark Simmonds on twitter @MarkJSimmonds
Հետևեք Foreign Office on twitter @foreignoffice