ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարարի ցավակցական ուղերձը Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի մահվան կապակցությամբ
ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար սըր Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Ն․Գ․ դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:

Սըր Ալան Դանքնն ասել է․
Ցավով տեղեկացա հուլիսի 6-ին Ն․Գ․ դոկտոր Արման Կիրակոսյանի՝ Հայաստանի դեսպանի ու Միացյալ Թագավորության մեծ բարեկամի մահվան մասին։
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Զոհրաբ Մնացականյանի հետ՝ ցավակցություն հղելու Նորին Մեծության Կառավարության անունից և մեր աջակցությունը հայտնելու այս դժվարին պահին: Մեր մտքերը դեսպանի ընտանիքի և բարեկամների հետ են:
Further information
-
Follow the Foreign Office on Twitter @foreignoffice and Facebook
-
Follow the Foreign Office on Instagram, YouTube and LinkedIn