Կարևոր հաղորդագրություն ՄԹ վիզայի դիմորդների համար
Փոփոխություն մեր ծառայություններում

2014-ի Ապրիլից սկսած այս տարածաշրջանում ՄԹ վիզաների ընդունման կենտրոնի գործերը վարելու է մեր նոր կոմերցիոն գործընկերը՝ Teleperformance ընկերությունը: Մեր Վիզայի դիմումների կենտրոնը տեղափոխվելու է նոր տարածք:
Բոլոր դիմումները շարունակվելու են ընդունվել Միացյալ Թագավորության Վիզաների և իմիգրացիայի անձնակազմի կողմից, ինչպես դա արվում է հիմա:
Սրա հետ կապված մեր մատուցած ծառայություններում կատարվելու են հետևյալ փոփոխությունները.
- Աշխատանքային ժամերի փոփոխություն
- Սպասարկման վարձավճար. 2014-ի ապրիլից այս տարածաշրջանում Վիզայի դիմումների կենտրոնի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել 59 ֆունտ ստերլինգ: Սա լինելու է ի հավելում վիզայի վճարին, գանձվելու է որպես վիզայի հետ կապված ծառայությունների սպասարկման վարձ, իսկ վճարումը կատարվելու է վիզայի վճարի հետ՝ վիզայի համար օր և ժամ վերցնելու պահին: Վիզայի հայտերի կենտրոնում ձեր դիմումը չի ընդունվի,եթե վճարումը ամբողջական չլինի: Հայաստանում ՄԹ վիզա ստանալու համար անհրաժեշտ է հայտ լրացնել առցանց տարբերակով, վճարումը կատարել ԱՄՆ դոլարով՝ կրկին առցանց և հետո նոր ներկայանալ Վիզայի հայտերի կենտրոն բիոմետրիկ տվյալները ներկայացնելու համար: Մենք սերտորեն աշխատում ենք մեր կոմերցիոն գործընկերների հետ ապահովելու ծառայությունների շարունակական անխափան ընթացքը Վիզայի բաժնի անցումային շրջանում:
Միջազգային կոնտակտային կենտրոն ծառայություն. Նոր պայմանագիր 2014թ-ի ապրիլից Միացյալ Թագավորությունից դուրս գտնվող մեր բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել միջազգային կոնտակտային կենտրոնի ծառայություններից, ստանալու համար վիզայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Նոր կոնտակտային կենտրոնը մատուցելու է առավել լավ ծառայություն մեր հաճախորդներին, քանի որ նրանք կապահովեն բարձր ստանդարտներ և հնարավորինս արագ կպատասխանեն զանգերին ու էլեկտրոնային նամակներին: Հաճախորդները կարող են նաև իրենց հարցերը տալ հատուկ նախատեսված իներնետային չաթի միջոցով: Ծառայությունը մատուցվելու է մի քանի լեզվով: Իհարկե հաճախորդները կարող են շարունակել օգտվել մեր կայքից, որը 2014-ի մարտից տեղափոխվելու է gov.uk կայք:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ http://www.ukba.homeoffice.gov.uk/