Կոմյունիկե

Նորին Մեծություն Թագուհու դեսպանի փոփոխություն Հայաստանում

2015թ-ի սեպտեմբերից Ջուդիթ Ֆարնուորթը նշանակվել է Նորին Մեծություն Թագուհու դեսպան Հայաստանում

Ambassador to Armenia

Ջուդիթ Ֆարնուորթը նշանակվել է Նորին Մեծություն Թագուհու նոր դեսպան Հայաստանում։ 2015թ. սեպտեմբերին նա այս պաշտոնում փոխարինել է Քեթրին Լիչին:

Ֆարնուորթը Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում իր աշխատանքը սկսել է 1991թ.-ից, զբաղեցրել է Ղրղզստանում Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Նա որպես վերլուծաբան է աշխատել Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում և Ղրղզստանում։

Իր նշանակման կապակցությամբ Ջուդիթ Ֆարնուորթն ասել է.

Ես ուրախ եմ Հայաստանում Բրիտանիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Ինձ համար մեծ առավելություն է ծառայել նման հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրում։ Հիմնվելով ներկայիս դեսպանի եւ դեսպանատան թիմի նվաճումների վրա՝ ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի կառավարության հետ իմ հետագա աշխատանքին՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա ամրապնդման համար

Ամբողջական անուն Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթ
Ամուսին Քրիստոֆեր Քուք
2012 – ցայսօր ՆՄ դեսպան, Բիշքեք
2008 – 2012 փոխդեսպան և ՆՄ հյուպատոս, Կիև
2005 – 2008 փոխդեսպան և ՆՄ հյուպատոս, Ռիգա
2000 – 2004 Քաղաքական բաժնի ղեկավար, Պրահա
1996 – 2000 երկրորդ քարտուղար՝ քաղաքական ու մամլո հարցերով և հանրային կապեր, Կիև
1991 – 1995 ավագ ուսումնասիրող վերլուծաբան, Ուսումնասիրությունների և վերլուծությունների վարչություն, ԱԳՆ
1991 Ընդունվել է ԱԳՆ

Follow the Foreign Office on Twitter @foreignoffice

Follow the Foreign Office on Facebook and Google+

Media enquiries

For journalists

Էլելտրոնային հասցե newsdesk@fco.gov.uk

Հրապարակվել է՝ 12 May 2015
Վերջին թարմացումը՝ 14 May 2015 + show all updates
  1. Added translation

  2. First published.