James Aves

Կենսագրություն

Ջոնաթան Ջեյմս Էյվս և Քեթրին Ջեյն Լիչ ամուսինները Նորին գերազանցություն թագուհու կողմից Հայաստանի հանրապետությունում համատեղ դեսպան են նշանակվել 2012թ հունվարից: Ջոնաթանի ու Քեթրինի մշտական նստավայրը Երևանն է: Նրանք աշխատում են ռոտացիոն սկզբունքով ՝ փոխարինելով իրար չորս ամիսը մեկ:

Ս/թ մարտի 1-ից Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը:

Ջոնաթանն իր գործունեությունը ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում սկսել են 1996-ին, իսկ Քեթրինը՝ 2000-ին: Նրանք երկար տարիների աշխատանքային փորձ ունեն և գիտելիքներ` պատմության, լեզուների ոլորտներում, ինչպես նաև լավ ծանոթ են Հարավային Կովկասի և տարածաշրջանի մշակույթին:

Արտաքին գործերի նախարարությունում նրանց գործունեությունը կայացել է քաղաքական տարբեր ոլորտներում՝ անվտանգության, ԵՄ առևտրի և զարգացման, էներգետիկ անվտանգության և մարդու իրավունքների:

Բոլորովին վերջերս նրանք միասին աշխատում էին Ճապոնիայում: Դեսպանատանը Ջոնաթանը համակարգում էր Մեծ ութնյակում Ճապոնիայի 2008թ-ի ղեկավարման ստանձնման գործընթացում ՄԹ-ի քաղաքական ներգրավածությունը: Քեթրինը համակարգում էր Կանկունի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովում ՄԹ-ի և Ճապոնիայի մոտեցումներն ու գործունեությունը և աշխատում էր ՄԹ-ի և Ճապոնիայի բիզնեսի ներկայացուցիփների հետ՝ տարածելով բնածխի նվազ օգտագործումը:

2011-ին Ջոնաթանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացրել է ՄԹ-ի մոտեցումները Սիրիայի, Լիբիայի և Իրանի խնդիրների վերաբերյալ: Ջնաթանն ու Քեթին ունեն երեք երեխա և ապրում են Բրենթվուդում, Էսեքս:

Նախկին պաշտոններ կառավարությունում

  • Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանում