Համաշխարհային տեղեկատվական նյութ

Ն․Մ․ Թագավորի պաշտոնական ծննդյան արարողությունը Երևանում

Հայաստանում Բրիտանական դեսպանությունը տոնում է Նորին Մեծություն Չարլզ III թագավորի ծննդյան 75-րդ տարեդարձը

Սույնը հրապարակվել է 2022 to 2024 Sunak Conservative government բաժնում

Հունիսի 19-ին Բրիտանական դեսպանությունը կազմակերպել էր Չարլզ III թագավորի պաշտոնական ծննդյան արարողությունը, որն առաջինն է՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին իր մոր՝ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո Միացյալ Թագավորության գահը ստանձնելուց ի վեր։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր ողջույնի խոսքում ասաց․

Թագավոր Չարլզը Հայաստանի մեծ բարեկամն է։ Նա Հայաստան էր այցելել տասը տարի առաջ, և ես վստահ եմ, որ շատ ջերմ հիշողություններ ունի այստեղ անցկացրած իր ժամանակի և հայկական հանրահայտ հյուրընկալության մասին։

Թագավոր Չարլզը երիտասարդների համար հնարավորությունների ստեղծման, շրջակա միջավայրի և հասարակությունում բազմազանության պաշտպանության և արժևորման եռանդուն ջատագով է։ Այս բոլորը կարևոր ոլորտներ են, որոնցում մենք պետք է առաջընթաց գրանցենք․ոչ միայն Միացյալ Թագավորությունում և Հայաստանում, այլև ողջ աշխարհում։

Հպարտ եմ, որ Բրիտանական դեսպանատունն իր քաղաքական շփումների, ծրագրերի և կարողությունների բարձրացմանը նպաստելու միջոցով աջակցություն է ցուցաբերում Հայաստանին այս և մի շարք այլ ոլորտներում, որոնք կարևոր են այս երկրի կայուն զարգացման համար։

Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցել կառավարության հանձնառությանը բարեփոխումներին, թափանցիկությանը և խաղաղությանը։

Միջոցառման պատվավոր հյուրը՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, իր ելույթում նշեց․

Նորանկախ Հայաստանի պետականաշինության ճանապարհին Միացյալ Թագավորությունը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել և կարևոր գործընկեր է եղել մեզ համար: Այսօր էլ Միացյալ Թագավորությունն իր ավանդն է բերում մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ու օրենքի գերակայության ամրապնդմանը: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում կուտակած հարուստ փորձը լայն հնարավորություններ է ընձեռում հայ-բրիտանական համագործակցության ողջ ներուժի իրացման համար՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերություններին, այդ թվում` տնտեսական փոխգործակցությանը։

Տոնակատարությանը միացել էին բազմաթիվ հյուրեր Հայաստանի կառավարությունից և Ազգային Ժողովից, դիվանագիտական կորպուսի անդամներ, գործարար շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մատուցվեցին բրիտանական ավանդական ուտեստներ և խմիչքներ, իսկ հյուրերն ունկնդրեցին բրիտանական և հայկական երաժշտության հրաշալի կատարումներ։ Միջազգային ճանաչում ունեցող աճպարար Լուկա Գալոնեն, ով Արքայազն Չարլզի հիմնած «Prince’s Trust» հիմանդրամի շահառու է, հյուրերին զարմացրեց տարատեսակ աճպարարարական հնարքներով։

Updates to this page

Հրապարակվել է՝ 20 June 2023